Ժողովրդի մեջ մի այսպիսի կարծրատիպ կա, որ դերասանները, երաժիշտները, ճարտարապետները կամ այլ այսօրինակ մասնագիտությունների տեր հանրահայտ մարդիկ միշտ ինտելեկտուալ են կամ միշտ շատ բան են հասկանում քաղաքականությունից կամ, առհասարակ, օբյեկտիվ իրականութունից։ Երևի թե դա գալիս է այսպես կոչված «մտավորական» հասկացությունից, որը ենթադրում է, որ մարդը զբաղվում է մտավոր աշխատանքով և ոչ ֆիզիկական, ուստի նա կրթված է և բանիմաց։ Սրանից էլ հավանաբար հետևում է տրամաբանական եզրահանգումը, որ, դե, իրանք բոլորից շատ են հասկանում։

Իրականում այդ «մտավորական» հասկացությունը վաղուց հնացել է, քանի որ այսօր մտավոր աշխատանքով զբաղվում է բնակչության մեծ մասը։ Դա ակտուալ էր հավանաբար սովետական տարիներին, երբ բնակչության մեծ մասն աշխատավոր մարդիկ էին, ո՛չ ցանկություն ունեին խորանալու էս ամեն ինչի մեջ, ոչ էլ հնարավորություն։ Հասկացությունը հնացել է, բայց կարծրատիպը կարծես մնացել է։

Հիմա ընդունենք՝ X կոմպոզիտորը գնում, Նիկոլի ճակատը պաչում ա։ Հա, լավ կոմպոզիտոր ա, բայց մեկը ինձ համար խորը մեկ է, թե ինքն ինչ քաղաքական հայացքներ ունի։ Ինքն իր հայացքներով որևէ կերպ չի կարող ազդել իմ ընկալման վրա։ Ինչքան էլ PR անեն, թե բա՝ էս մարդը, տեսեք, մեզ հետ է։ Սարքում են գովազդային դեմք։

Մտավորականներ։ Էն Սոս Ջանիբեկյանն էլ ա մտավորական էլի։ Հլը պատկերացրեք՝ ո՞ր մտածող մարդու վրա կարա ազդեցություն ունենա Սոս Ջանիբեկյանի պես մտավորականի միտքը։ ))) Կամ, ասենք, Ազոյան Հովոն (ում ես գլոբալ լավ եմ վերաբերվում, ի դեպ), բայց, ասենք, ո՞նց կարա Հովոն իմ վրա ինչ-որ նման ազդեցություն ունենա։ Կամ «Սիսթեմի» Թանկյանը։ Դե էն քաղաքապետի անունն էլ չտամ, թողենք, թող աշխատի։ )))

Եկեք էդ սովետական բաները թողնենք մի կողմ էլի, աշխարհն առաջ ա գնում, իսկ մեր վրա փորձում են բարի պապիկների ու Սոսերի կարծիք ծախեն կամ կապեն։

Երբ պատասխանատվություն կրելու ժամանակը գա, ոչ մեկ չի նայելու, թե որ դերասանը, կոմպոզիտորն էր ձեր կողքին, ավելին ասեմ՝ էդ դերասանները գնալու են, կանգնեն նորերի կողքը, նենց որ, լուրջ գործով զբաղվեք, տղերք, մնացածը սուտ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել