Ֆեյսբուքում տոտալ հուսահատության շունչ է։ Հեղափոխությունն ամեն պահի վերածվում է սոցիալական բունտի, որովհետև համակարգային ռեֆորմների փոխարեն մենք ունենք «խնայեցինք, թոթափեցինք, մենք պուպուշ ենք» անիմաստ դիսկուրսը։

Այն շրջապտույտը, որի մեջ շուտով կնետվի հանրությունը, սրբելու և իր հետ տանելու է ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Ռեֆորմի բացակայության պայմաններում առաջին պլան մղված հիմն, պալտո-մալտոները դեռ մի երկու ամիս կկերակրեն հանրությանն ու վերջ։ 

Այս ամենը նմանվում է դասական սոցիալական բունտի, երբ ներկաները խլել են նախկինների պադավատները, ախրանիկներին ու քարտուղարուհիներին, այս սոուսին ավելացրել են մի բարակ երես թրաշ ու շարունակում են մի քիչ ավել-պակաս կառավարել, մինչդեռ առնվազն 100 համակարգային ռեֆորմ կամ փոփոխությունների նախագիծ պետք է լիներ շուրջ մեկ տարում։ Մենք դեռ նույնիսկ չենք որոշել՝ մեր մեքենան ուր ենք քշում, վերջնակետը կամ միջնակետը որտեղ ենք ֆիքսում։

Եվ վերջին նկատառումը. եթե հանրությունը հեղափոխությունից հետո շատ արագ չի ներքաշվում պետական շինարարության մեջ և արարումով չի զբաղվում, չի ընդգրկվում համատարած ռեֆորմների շրջապտույտի մեջ, բայց տեսնում է, որ նոր, հեղափոխական իշխանությունն այնքան էլ դիսկոմֆորտ չի ապրում հների կաբինետներում ու պադավատներում, հավաքվում են, ասենք, երկարամազների մի խումբ, որևէ մեթոդով խլում այդ կաբինետներն ու պադավատները և «թողեք աշխատենք» ֆորմուլայով շարունակում պետության անռեֆորմ ընթացքը։ Ու այս քաոսը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև սոցիալական բոլոր խավերը հերթով խլեն իշխանությունն ու մարդա մի երկու տարի կայֆավատ լինեն պետության հաշվին։

Այսպես կոչված սոցիալական բունտ՝ հայկական ձևով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել