Չհայտարարված հանդիպումները, որոնք պատահականությունների անվան տակ են թաքցվում և տևում են ժամ ու կես, այդպես էլ հասրակությունից անհայտ են մնում իրենց բովանդակությամբ։ Բոլթոնի հետ հեռախոսազրույց է լինում, որտեղ շատ զարմանալի կերպով Արցախյան հարց չի քննարկվում։ Ով ուղեղով շիկահեր է, կարող է հավատալ այս թեզին։

Բոլթոնն էլ երևի զանգել էր՝ հարցներ՝ Նոր տարին ոնց անցավ։

Գերմանիայում քայլ ետ է արվում։

ԱԺ մեծամասնական պատգամավորների ճնշող մեծամասնությունն էլ արցախյան հարցի վերաբերյալ գիտի ճիշտ անքան, որքան իմ հարևանի 4-ամյա որդին։

Նախորդներն էլ դեռ օգտագործվում են որպես քավության նոխազ, այս հարցում՝ ևս։

Այս ամենի Ֆոնին էլ Զոհրապ Մնացականյանը փորձում է ծայրաստիճան վատ վիճակում գտնվող միջազգային հարաբերությունները որևէ կերպ փրկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել