Ջ. Սորոսն ընդամենը բիզնեսմեն է, ում միջոցով տարբեր երկրներում տարբեր սոցիալ-հոգեբանական, քաղաքական պրոյեկտներ են իրականացվում, գունավոր կամ անգույն հեղափոխություններ, կառավարելի քաոտիկ վիճակներ են կազմակերպվում, փոփոխվում են ազգային էլիտաները, ում դիրքորոշումն այս կամ այն հարցում շահեկան չէ ինչ-որ կողմերի/պատվիրատուների:

Կազմակերպվող փոփոխությունների գործիքակազմը սովորաբար նույնն է, լոզունգները՝ նույնպես, մեդիա մանիպուլյացիաները՝ նույնպես, կարգախոսները՝ նույնպես:

Ջ. Սորոսի պատվիրատուները տարբեր են՝ սկսած սովորական պետություններից մինչև գերտերություններ ու տրանսազգային կազմակերպություններ:
Սա իրականում սովորական բիզնես է, ոչ ավելին: Ու դա այդ ծերուկի մոտ լավ է ստացվում:

ՀԳ. Ի դեպ, նման ծերուկներին ու նրանց պատվիրատուներին հնարավոր է հակադարձել միայն ու միայն արդյունավետ կառավարմամբ ու պետք չէ նրան դեմոնիզացնել:
Մի բան էլ. ում այսօր աջակցում է, նրա դեմ վաղը կարող է նոր կոմպանիա սկսել, քանի որ «նոր պատվերը» կարող է այդպիսին լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել