Ժամանակի ընթացքում աստիճանաբար ավելանում է առողջ ապրելակերպ ընտրող մարդկաց քանակը։ Ավելի լավ երևալու և ինքնազգացողությունը լավացնելու համար շատերն ընտրում են ֆիթնեսը, սակայն, ինչպես ցանկացած աշխատանքում, սպորտով նույնպես պետք է խելքով զբաղվել։

Զգալի արդյունքի հասնելու համար հարկավոր է երկար աշխատել

Պետք չէ սպասել արագ արդյունքների։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են 2-3 ամսվա ընթացքում քաշ գցել, ամենայն հավանականությամբ, կհիասթափվեն։ Իհարկե, ամեն ինչ կախված է ձեր մարմնի նախնական որակից, քաշից, ինչպես նաև տարիքից։ Ամեն դեպքում մարզումների առաջին արդյունքները կնկատեք 2-3 ամիս անց։ Ուրիշները ձեր մարմնի դրական փոփոխությունները կնկատեն ավելի ուշ՝ 1 տարի անց։ Պետք է նաև հասկանալ, որ հաջողության գլխավոր պայմանը հաճախականության պահպանումն է։

Ոչ միշտ է ստացվում հասնել ցանկալի արդյունքի

Եթե դուք ունեք իդեալական կազմվածքի ձեր պատկերացումը և ցանկանում եք հասնել այդ արդյունքին, պատրաստ եղեք, որ հնարավոր է՝ չկարողանաք հասնել այդ արդյունքին։ Առաջինը պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մարդու գենետիկ տվյալները և մարմնի կառուցվածքի առանձնահատկությունները։ Ոմանց մոտ մկաններն ավելի լավ են զարգանում, իսկ որոշների մոտ էլ ավելի լավ է տեղի ունենում նյութափոխանակությունը։ Բացի այդ՝ որոշ սպորտսմեններ և մարզիչներ հատուկ նյութեր են օգտագործում իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար։ Ձեր առջև դնելով անհասանելի նպատակ՝ դուք կարող եք ոչ միայն կորցնել ձեր մոտիվացիան, այլ նաև ունենալ ոչ հարմոնիկ կազմվածք։ Ճիշտ նպատակներ դնելու համար հարկավոր է ճիշտ գնահատել սեփական կարողությունները։

Չի կարելի շատ մարզվել և քիչ սնվել

Կալորիայի պակասը հարկավոր է միայն քաշ գցելու համար։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է չընկնել ծայրահեղությունների մեջ։ Եթե դուք շատ մարզվեք և միևնույն ժամանակ քիչ ուտեք, ապա ձեր օրգանիզմը դրան կպատասխանի դանդաղեցված նյութափոխանակությամբ, այդ պատճառով պետք չէ ամեն օր քրտնաջան մարզվել և նվազեցնել կալորիաների քանակը, այսպես դուք միայն կվնասեք ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել