Էն, որ համաներումից հետո ազատվածների մի մասը նորից հանցագործություն է կատարել, չի նշանակում, որ համաներումը սխալ բան է, ու չի նշանակում, որ բոլոր համաներվածները թեւերը քշտել, գողություններով են զբաղված։ Դա ավելի շուտ նշանակում է, որ պետությունը եւ հանրությունը լավ չեն մտածում էն բանի մասին, որ բանտից դուրս եկած մարդուն պետք է ինտեգրել ազատ կյանքի մեջ, պետք է հնարավորություն տալ նորից չկրկնելու սխալը։ Ավելին՝ դա պետք է արվի արդեն բանտում։ Ու կարծում եմ՝ համաներումը կատարվել է լավ չմտածված կոնկրետ դեպքերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել