Մի գաղափար է ծնվել, չգիտեմ՝ ինչպես կընդունեք...

Հեռուստաընկերություններից մեկում կարելի է ստեղծել «Շաբաթվա անգրագետները» խորագրով կարճամետրաժ հաղորդում, որով հրապարակվեն նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն հնչեցված քաղաքական ամենաանգրագետ երեք ելույթները՝ համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ պատվանդաններով:

Գուցե այս կերպ հնարավոր լինի զսպել քաղաքական ու քաղաքագիտական խելահեղությունների, ահասարսուռ արտաքինով եթեր ներխուժած տկար գործիչների անպտուղ դատողությունների և պետական մտածողության հիմքերը խարխլող անբովանդակ ելույթների տարափը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել