Օրգանիզմի հորմոններից մի շարք գործընթացներ են կախված, այդ պատճառով հորմոնալ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։ Սակայն պետք չէ հավատալ տարբեր միֆերի, և եթե ձեզ հորմոններ են նշանակել, ապա պետք չէ վախենալ։

Հորմոնները կարող են ճարպակալման պատճառ դառնալ

Այս միֆն ամենատարածվածներից մեկն է, սակայն այն չի համապատասխանում իրականությանը։ Իրականությունն այն է, որ ճարպակալման կարող է հանգեցնել միայն հորմոնալ դիսբալանսը, իսկ ահա հորմոնների ճիշտ ընդունումը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից։

Եթե հորմոններ են նշանակվել, ուրեմն՝ ծանր հիվանդ եք

Մեր բժշկությունը շատ քիչ բան է բացատրում։ Սակայն ամեն դեպքում հորմոնների ընդունումն ամենևին էլ չի խոսում ծանր հիվանդության մասին, այդ պատճառով ժամանակից շուտ անհանգստանալու կարիք չկա։ Երբեմն հորմոններ են նշանակում նաև առողջ մարդկանց։

Հորմոնային ֆոնդի խախտումն ուռուցքի պատճառ կարող է դառնալ

Ապացուցված է, որ հորմոններն ուռուցքի առաջնային պատճառ չեն համարվում։ Ավելին՝ գիտնականները պարզել են, որ հորմոնային հակաբեղմնավորիչ հաբերը կարող են պաշտպանել մի քանի տեսակի ուռուցքներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել