Ու նման օբյեկտիվ կասկածների տեղիք են տալիս վերջին հանդիպումների վերաբերյալ հայկական կողմի քար լռությունը, դավոսյան հանդիպման վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ներից տեղեկանալու փաստը, և ամենակարևորը՝ հակառակորդ կողմի ինքնավստահ վերաբերմունքը, միջնորդների՝ ՀՀ-ին ուղղված կառուցողական լինելու ուղերձներն ու Ադրբեջանին ուղղված գովասանքներն ու դիֆերամբները...

Նորերը պետք է հասկանան, որ լեգիտիմության ու համաժողովրդական աջակցության պակաս չունեն, ու բանակցություններում պետք է հաղթողի դիրքերից հանդես գան...

Անկախ մանր-մունր ներպետական խնդիրների վերաբերյալ տարբեր կարծիքներից՝ վստահ եղեք՝ քաղաքական ուժերի մեծ մասը և մենք թույլ չենք տա մեր շահերին ու անվտանգությանը դեմ գնացող ճնշումներից բխող պարտադրողական որոշումներ...

Էնպես որ, առավել ինքնավստահ եղեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել