Նույնիսկ Վատիկանի բնակիչների մեծամասնությունը դժվար թե Հռոմի պապին իսկապես սիրում է, իշխանություններին սիրելը քիչ հավանական բան է, քանզի իշխանությունը հարկ է հավաքում, երկրի անվտանգությունն է ապահովում, տեղն եկած ժամանակ կոշտ միջոցներ է գործադրում, ինչը հանգեցնում է քննադատության ու դժգոհությունների։ Հայաստանում, իմ կարծիքով, նորմալ է, ես կասեի` լավ է, որ սկսվել է քննադատությունների շքերթ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ ի դեմս իր թիմի մի շարք անդամների։ Սա նշանակում է` էյֆորիայի վտանգավոր փուլը մոտենում է ավարտին, ու երկիրը վերադառնում է բնականոն ուղի։ Վարչապետի թիմն այս փուլում պետք է հնարավորինս աշխատի արդյունքի վրա․ խոսքս շոշափելի արդյունքների մասին է՝ սկսած տարրական քայլերից մինչև իսկ աշխատավարձերի թեկուզ 10 տոկոս բարձրացում, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավում՝ անկախ կուսակցական պատկանելությունից և այլն։ Իսկ ամենալավ արդյունքը կլինի այն, որ մի 3֊4 տարի հետո արձանագրենք սոցցանցերից օգտվողների թվի նվազում։ Հասկացողները կհասկանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել