Պետք չէ վախենալ մրցակցությունից ընդդիմադիր դաշտում, դա բնականից զարգացող գործընթաց է, որտեղ կհաղթի արժանին: Իսկ արժանին եւ հաջողակը կլինի նա, ով՝ 1. Կունենա համախմբված թիմ, 2. Կկարողանա կազմակերպել թիմային աշխատանք հստակ ժամանակացույցով, 3. Կձեւավորի աշխատող կառուցվածքներ, 4. Կձեւակերպի իր դրական ասելիքը եւ կոնկրետ իրավիճակային ծրագիրը, 5. Կձեւակերպի օրակարգեր, այլ ոչ թե միայն կպաշտպանվի ու կպատասխանի, 6.Թիրախ կունենա նախ եւ առաջ իշխանությանը: Իսկ մնացածը երկրորդական բաներ են ժամանակավոր արդյունքներով: Հանրությանը բացարձակ չեն հետաքրքրում ներընդդիմադիր մանր ռազբորկեքը, ով ու ինչը երբ ասեց ու արեց եւ այլն: Մարդիկ նորից կհամախմբվեն ուժի կենտրոնի շուրջ, որի ձեւավորման պայմաններն ասեցի: Կներեք ավետարանական ոճիս համար, բայց ականջ ունեցողը կլսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել