Քոչարյանի՝ բանտում մնալը և Պուտինի ամանորյա շնորհավորանքը վաղեմի ընկերոջը մի բան է հուշում. գազի գինը թանկանալու է, և դա դեռ սկիզբն է։ Օղակը շատ է նեղանալու։ Վերջին օրերին էլ մի շարք ՔՊ-ականներ ցիտում էին Նիկոլի ու Պուտինի խոսակցությունից, թե ինչպես է Փաշինյանը ռուս գործընկերոջն ասել, որ ափսոսում է, թե Քոչարյանի նման ընկեր ունի։

Հազար ասացի` պետք չէ հպարտանալ նման երեխայական սխալով։ Վալոդյան հիշաչար մարդ է, և այդ արտահայտությունը գերտերության ղեկավարին անձնական վիրավորանք է։ Բևեռային արջն անձամբ Նիկոլի և հայ ժողովրդի քթերից է բերելու դա։ Ուղղակի զարմացած եմ` ինչների վրա են էդքան հպարտ... Դըմփ-դըմփ-հուն մոռացեք։ Անցան էդ օրերը։ Հա, լավ էր, ոգևորված էինք բոլորս, բայց սա արդեն արկածախնդրություն է։

Ինչպես կցիտեր մի երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Վովա Գասպարյանին` #սթափվեք_գժուկներ, դուք այլևս ընդդիմադիր չեք, դուք իշխանություն եք, այն էլ՝ լեգիտիմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել