Life.panorama.am-ը գրում է.

Օրերս երգչուհի եւ դերասանուհի Ռիփփին նոր՝ ամանորյա ֆոտոշարք է ներկայացրել: Այդ առիթով Life.panorama.am-ը զրույց է ունեցել նրա հետ, ինչպես նաեւ երգչուհու հետ միասին ամփոփել է անցնող 2018-ը:

«Ֆոտոշարքիս հեղինակը, ինչպես միշտ, Վահե Ստեպն է, ում հետ աշխատում եմ վերջին շրջանում: Վահեի հետ համագործակցելն ինձ հաճույք է պատճառում, մենք արդեն շատ մոտ ընկերներ ենք. Միասին մենք ստանում ենք այն, ինչ ուզում ենք ու դեռ ավելին: Ցանկանում էինք ստանալ Սուրբ ծննդյան հրեշտակի կերպար, իհարկե, իմ մատուցմամբ, որի նմանը կարծես թե մեզ մոտ չեմ հանդիպել: Հագուստի եւ կերպարի ընտությունն իմն էր, այդ հարցում ինձ մի փոքր օգնել է Հելեն Տիտանյանը»,- նշեց Ռիփփին:

Անդրադառնալով 2018-ի լավ ու վատ կողմերին՝ երգչուհի նկատեց.

«Տարին ինձ համար հաջող էր, հասցրեցի ահագին գործեր իրականացնել, որոնց մի մասը դեռեւս ընթացքի մեջ են ու կավարտեմ 2019-ին: Անցնող տարին բուռն աշխատանքային էր, 2018-ը կարող եմ համարել ձեռքբերումների տարի: Վատ ու ստվերային կողմեր, իհարկե, եղել են, բայց դրանք իսկապես շատ մանր հարցերում են արտահայտվել, ուստի հիմա դրանք հիշել ու մատնանշել չեմ կարող»:

Ռիփփին բացահայտեց՝ իր համար տարիները սկիզբ ու ավարտ չունեն, կա կյանք, որը փորձում է վայելել:

«Ես չեմ մտածում՝ այ այս տարի սա կանեմ, հաջորդ տարի՝ մեկ այլ բան: Ինձ համար ժամանակը սահմանափակումներ չունի, ես այն տարիների իմաստով չեմ հաշվում: Այս պատճառով Ամանորին նախորդ տարվա փակում ու նոր տարվա բացում չեմ անում. Նոր տարին պարզապես իմ ամենասիրելի ու հեքիաթային տոներից է, այդ օրը ես ուղղակի վայելում եմ այդ տոնը»,- ընդգծեց նա:

2018-ը Ռիփփին շատ բաներ է սովորեցրել.

«Ես միշտ փորձում եմ նոր բաներ վերցնել, սովորել: Այս իմաստով 2018-ն ինձ համար շատ հետաքրքիր տարի էր: Հին ճապոնական գաղտնի պահված գիտությունները ուսումնասիրելիս՝ նոր ձեռքբերումներ ունեցա, էներգետրիկ նոր վարժությունների սկսեցի տիրապետել: Նաեւ որպես դերասանուհի եւ երգչուհի՝ նոր բաներ սովորեցի. Այդ ամենն ինձ համար շատ կարեւոր են»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել