Երբ երկրի ոստիկանապետն ասում է, որ ցեխ են շպրտում, ամեն ինչ լավ է, պիտի նաև որպես իր ասածների հավաստիացում փաստերով խոսի, օրինակ՝ համեմատի անցյալ տարվա և այս տարվա նույն ժամանակահատվածում վթարների, վթարների հետևանքով վիրավորների ու զոհերի քանակը, որից հետո բոլորին հորդորի, այսպես ասած, էլ «ցեխ չշպրտել», բայց երբ ճանապարհներին տեսնում ես լրիվ հակառակ պատկերը, երբ 50 մեքենայից 1-ն է ամրագոտի գցում, թույլատրելի արագության բազմաթիվ գերազանցումները, հանդիպակաց փողոցում վարելը, ՃՈ֊ի անտարբերությունը, չես կարող չառարկել և ասել՝ հարգելի պարոն ոստիկանապետ, ձեր պատասխանը, մեղմ ասած, պրոֆեսիոնալ ոստիկանի պատասխան չէ, չի կարելի հանրությանը նման կերպ վերաբերվել ու այդպես պրիմիտիվ, ոստիկանին ոչ վայել պատասխան տալ։ Լավ ա՝ չասեցիք՝ քննադատողները parap en car u naxand։

Քանի՞ օրինակ է պետք՝ ցույց տամ կոպիտ խախտումների ու փակված պետհամարանիշներով մեքենաների անկանոն երթևեկության։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել