Խաչատրյան ու Մամիկոնյանց (նախկ․ Ֆուրմանով) փողոցներն անցնում են զուգահեռ Կոմիտաս պողոտային, բայց որոշակի հատվածում չեն հատվում։ Ինչո՞ւ ժամանակին չի կառուցվել միացնող հատվածը, ասել չեմ կարող, բայց կա մի հանգամանք, որը հետագայում դարձրել է անհնար միջնամասում գտնվող բազմաբնակարանային շենքի պատճառով, որն իր հարևանությամբ գտնվող այլ շենքերի հետ միասին այսօր դարձնում է այդ միացումը եթե ոչ անհնարին, ապա առնվազն մի քանի անգամ թանկ ու բարդ։ Այդ կառուցումը նախատեսվում է ի դեպ մոտակա տարիներին։

Խնդիրը հետևյալն է․ այն մարդը, ով թույլ է տվել ժամանակին կառուցել այդ շենքը, ում ստորագրությունը դրված է շենքի շինարարության թույլատվության տակ, այսօր ստիպում է պետությանը ծախսել միլիոնավոր դրամներ իր այդ սխալն ուղղելու համար։ Կարելի է պատճառաբանել, թե զանգել էին, խնդրել էին, չէի կարող հրաժարվել կամ չեմ ֆայմել ուղղակի, չենք պլանավորել նորմալ, օրագիրս տատիկիս տանն էի մոռացել, տետրիս շապիկը մոռացել եմ լիֆտի մեջ և այլն, բայց փաստացի, կա ինչ-որ մի պետական հաստատությունում՝ Կադաստրի կոմիտե / Cadastre Committee կամ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ կամ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, չգիտեմ որտեղ, մի փաստաթուղթ, որի տակ դրված է ստորագրություն մի մարդու, ով այսօր հավանաբար հանգիստ ապրում է իր համար, քանի որ պաշտոնավարման ժամանակ քաղաքին պատճառված վնասների համար ոչ ոք չի պատժվում։

Այդ ստորագրությունն արժե ժամեր, որ ամեն օր մարդիկ անցկացնում են խցանումների մեջ Խաչատրյան-Փափազյան-Վաղարշյան-Կոմիտաս հատվածում, արժե միլիոնավոր այրված լիտր բենզին ու գազ, ու արժե միլիոնավոր դրամներ, որ պետությունն ու մենք բոլորս միասին ստիպված ենք լինելու ծախսել։

Ասածս ինչ է․ մարդու անունն եմ ուզում իմանամ ու ինչ պատասխանատվության է ենթարկվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել