Մարազմ է, բայց փաստ։ Էսօր ես իմ՝ աթեիստ հալով նույնիսկ պաշտպանում եմ եկեղեցուն, իսկ էն թունդ հավատացյալները դեմ են օրենքի ուժով եկեղեցու պաշտպանությանը։ )))

Լավ, իսկապես ո՞ւմ է խանգարում այդ օրենքը։ Արդյո՞ք ակնհայտ չէ, որ այսօրվա Հայաստանում, որում աղանդները նման տարածում են ստացել, օրհասական է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը։ Ո՞րն է դրան դեմ լինելու պատճառաբանությունը։ Ո՞ւմ է սա ձեռնտու։ Սա ակնհայտ հակապետական դիրքորոշում է և հակապետական մտածելակերպ։ Երկու կարծիք այստեղ լինել պարզապես չի կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել