Լավ, կա՞ մարդ, ով կարող է ինձ բացատրել, թե ինչո՞ւ նույն բանկը կամ ապահովագրական ընկերությունը կամ բջջային օպերատորը Երևանում նույն հաստիքի համար մարդուն վճարում է ավելի շատ, քան մարզերում: Ամեն օր խտրականությունից եք խոսում ու, կենտրոնում նստած, մարզերում առաջադրվելու մասին ստատուսներ եք գրում։

Մի՞թե չի կարելի այս հարցին օրենսդրական կարգավորում տալ կամ ինչ-որ կերպ պարզաբանում ստանալ մասնավորից: Չեմ հասկանում՝ մարզերում ապրողներն այդքան էլ կարևոր չե՞ն, թե՞ այնտեղ ավելի սուր է դրված աշխատանք գտնելու հարցը, ինչը ստիպում է 50-60 հազարով քամել մարդուն: Զարմանալին նաև այն է, որ բոլոր կառավարությունների ու ԱԺ-ների կազմերի 80%-ից ավելին եղել ու մնում են մարզերից եկածները, ու պետք է որ այս ամենը լավ հիշեն:

Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանգված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել