Շատ հիվանդագին ինքնասիրություն ունեցող ժողովուրդ դուրս եկանք։ Մեզ այնքան են կոպտել ու վիրավորել օտարները, որ հարազատի արած տեղին դիտողությունն էլ ենք շատ հիվանդագին ընդունում։

Նիկոլն ասաց, որ ժողովուրդ աշխատել է պետք, նպաստով ապրելն անպատվաբեր է ու ձեռնտու բան չէ հա՛մ պետության համար, հա՛մ էլ ձեզ համար։

Հիմա սուգ ու շիվանը կապել են ինտերնետով մեկ, թե մեզ Նիկոլն անբան է համարում։ 

Ժողովուրդ ջան, անբան չի համարում, այլ ասում է, որ աշխատելով վաստակելն, անկախ այդ աշխատանքի բնույթից, միշտ առավել է, քան նպաստի հույսին մնալը։

Թվեր բերեց Նիկոլը։ Երևի չեք էլ հիշում, որ նմանատիպ թվեր բերեց նաև Պուտինն ու կենսաթոշակային տարիքը բարձրացրեց, որովհետև նրա երկիրը նմանապես այլ ելք չուներ։ Նույնը մեր մոտ է։ Մեկ աշխատողին երեք ուտող է ընկնում։ Այդ աշխատողն ինչքա՞ն պիտի ստեղծի, որ հա՛մ իրեն, հա՛մ էլ այդ երեք հոգուն արժանապատիվ ապրուստով ապահովի։

Պարապ նստել թախտին ու սպասել բախտին արժանապատիվ պահվածք չէ։ Փորձեք մի բան անել, մի շյուղ վաստակել, սկզբում գուցե քիչ, հետո կվարժվեք ու կշատացնեք։ Նպաստն իրոք անպատվաբեր բան է ոտ ու ձեռքի տեր, խելքը գլխին մարդու համար։ 

Որ պետությունը պիտի անի ամեն ինչ աշխատատեղեր ստեղծելու համար, հասկանալի է նույնիսկ մանուկներին։ Սակայն մարդն ինքը ևս պիտի քայլեր անի այդ ուղղությամբ, թե չէ մենակ պետության նախաձեռնությունը վիճակը չի փրկի։ 

Նախաձեռնող պիտի լինի յուրաքանչյուր աշխատունակ անձն առանձին վերցրած։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել