• Վերադառնալով խնդիրները ճիշտ ախտորոշելու և կոնցեպտուալիզացնելու հիմնահարցին՝ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել ևս մի հանգամանքի վրա։ Այսպես՝ նոր իշխանությունների հակառակորդներն ու ընդդիմադիրները, այդ թվում՝ ինձ համախոհ շատ մարդիկ, դժգոհում են/քննադատում են, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու պաշտոնների է նշանակում իր մերձավորներին, և դա ներկայացնում են որպես խնդիր։
• Իմ խորին համոզմամբ՝ դա խնդիր չէ։ Դա քաղաքական կյանքի օրենքն է։ Բա հո ինձ ու ձեզ չէ՞ր նշանակելու։ Իշխանության համար պայքարում հաղթած ցանկացած ուժ սրբում է նախորդներին և նրանց տեղն զբաղեցնում է իր թիմով։ Ընդունելով հանդերձ, որ կան պաշտոններ, որոնք պետք է ամենաքիչն ազդվեն քաղաքական տատանումներից, ազնվորեն պիտի խոստովանենք, որ ողջամտության այդ չափը Ն․ Փաշինյանը դեռևս պահել է (ֆինանսների, արտաքին գործերի, պաշտպանության նախարարներ, ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար և այլն)։
• Իրական խնդիրն այն է, որ Ն․ Փաշինյանի թիմակիցների շրջանում քիչ են, եթե չասենք՝ գրեթե չկան իրենց ոլորտի գիտակներ, համապատասխան ոլորտային ու կառավարչական իմացությունների տեր փորձառու անձինք։ Բայց սա արդեն Ն․ Փաշինյանի խնդիրը չէ կամ միայն նրա խնդիրը չէ, այլ իմ կողմից շատ «սիրված» հայաստանյան գիտակրթական համակարգի, հասարակական սեկտորի և նախկինում պետական ապարատի ցածր գրավչության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել