Юрий Варданян, Советский Союз. այսպես էր ներկայացնում ռուսախոս հաղորդավարը մեր լեգենդար ծանրորդին: Եվ հատկապես հայ հանդիսատեսը, շունչը պահած, սպասում էր Յուրի Վարդանյանի հերթական հաղթական պոկմանը կամ հրմանը: Օլիմպիադաներից մեդալներ բերելն այն ժամանակ հայ մարզիկների համար խնդիր չէր: Խնդիրը քանակի մեջ էր: Այն տարիներին շատ հայերի և հատկապես սովետական սփյուռքի հայերի տանը երկու կարևոր ու սիմվոլիկ նկար կար․ մեկը Վեհափառ Վազգեն 1-ի նկարն էր, մյուսը՝ Յուրի Վարդանյանի: Մեկը՝ որպես հոգևոր ուժի, մյուսը՝ ֆիզիկական ուժի կենդանի և հայկական դրսևորումներ: 

Ուրախության բազմում պահեր է մեզ պարգևել Յուրի Վարդանյանը, իսկ շատ պատանիների ոգեշնչել մարմնակրթման: Հազար ողորմի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել