Խնդրանք Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ ղեկավարներին, շատ ուշադիր եղեք պատգամավորների թեկնածուների առաջադրման հարցում, սրանից է կախված մեր երկրի ապագան ու հետագա զարգացումը, մի կողմ դրեք հեղափոխության ժամանակ քայլել չքայլելը, դուխով գլխարկ կրել չկրելը և միայն մի նայեք Ձեր կողքին գտնված անձանց: Անպայման ընդգրկեք ցուցակներում մաքուր ու ազնիվ գործիչներին, որոնք տարիներ շարունակ չեն աղտոտվել գործող իշխանությունների կողմից: Հավատացեք նման մարդիկ շատ են ու կարող են մեծ օգուտ բերել հետագա ծրագերի իրականացման հարցում
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին բնականաբար ՔՊ-ն բավական մեծ թվով ձայներ կհավաքի մինիմում 60%, բարգավաճը կունենա մի քանի պատգամավոր, անցողիկ փուլը կհաղթահարեն նաև Լույս դաշինքը և Սասնա ծռեր կուսակցությունը, դաշնակցությունը և օրինացը չեն հաղթահարի անցողիկ շեմը և վերջապես ինչքան էլ չուզենք, բայց ՀՀԿ-ից որոշ անդամներ պետք է լինեն խորհրդարանում, քանի որ ներկայիս վիճակում ընդդիմության պակաս է զգացվում, իսկ ՀՀԿ-ից լավ ծակուծուկերին ոչ ոք ծանոթ չէ, հուսով եմ ճիշտ որոշում կկայացնի ու կառաջադրվի նորմալ վարկանիշ ունեցող անձանցով: 
Հաջողություն բոլորիս ... Ու հիշեք որ ամեն ինչից դուրս ամենակարևոր հարցը երկրի զարգացման գործընթացն է, ոչ թե Ձեր ամբիցիաները ու մնացած պրինցիպները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել