Նոր մի հերթական մտքի գոհար աչքովս ընկավ բլոգնյուզ կայքում , որի հեղինակի անունը և վերնագիրն ինձ հետաքրքրեց: 
ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ Արմեն Աշոտյան (Armen Ashotyan)
բացեցի ու իմացա , որ պարզվում է օրենքի առջև իրենք այս անգամ հավասար են մեր հասարակ մահկանացուների հետ: Բայց մի շտապեք խոսքը չի գնում պրն. Աշոտյանի մենաշնորհային կուսակիցների , հարկ չվճարող գործընկերների շինարարական և մշակութային նորմերի և քրեական պատասխանատվության մասին: Խոսքը գնում է վարչական տուգանքի մասին` արագությունը գերազանցելու, որը ֆիքսել է Շամշյանը: Ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ և իմ հայրենակիցների կողմից հանրապետական իմ գործընկեր չհանդիսացող նախարարին, որը ներքուստ հասկանալով , որ չինովնիկի կողմից նույնիսկ տուգանք մուծելը արդեն իսկ իրադարձություն է համարվում իր կուսակցության կողմից արդեն տարիներ ղեկավարվող երկրում և դրա մասին ստատուս է գրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել