Զգում եմ, որ Հայաստանի գլխին բացասական ամպեր են կուտակվել ու շարունակում են կուտակվել ավելի արագ տեմպերով:.. 
Դա ոչ մի լավ բանի չի բերի, հայրենակիցներ ջան..
Մարդիկ աջ ու ձախ բողոքում են ամեն ինչից` շոգից ու ցրտից, քամուց ու փոշուց, կառավարությունից ու ընդդիմությունից, արտագաղթողներից ու զբոսաշրջիկներից, օլիգարխներից ու բոմժերից, քյառթերից ու համասեռամոլներից, վարորդներից ու հետիոտներից, ոստիկաններից ու զինվորականներից, հանցագործներից ու հարիֆներից, երգիչներից ու նկարիչներից, դերասաններից ու հաղորդավարներից, նոր սերնդից ու տարեցներից, աճող գներից ու անորակ ապրանքներից, հարևանի տան ձայնից ու նոր գնած մեքենայից ու էլի շատ-շատ-շատ բաներից: 
Չգիտեմ, միգուցե ինձ է այդպես թվում, բայց մարդկանց դեմքերին նայելով ու ամեն ինչից հիասթափված խոսքերը լսելով այն տպավորությունն եմ կազմում, որ Հայաստանը ուր որ է կկործանվի: Ինչքան մարդ մնացել է երկրում, բոլորը բողոքում են... Որ լրատվական կայքը կամ թերթը բացում ես, միայն բողոք ես լսում, անվերջ բողոքողներ. բամբասանքներ: Մի՞թե չի կարելի մի քիչ պոզիտիվ ապրել, այ ձեր ցավը տանեմ, հասկացեք, որ այսպիսի տրամադրությամբ ու բացասական մտածելակերպով ամեն ինչ ավելի ու ավելի կվատացնեք: Հավատացեք ինձ, գոյություն ունի բացասական էներգիա, որը հենց հիմա Հայաստանում բարձրանում է իշխանության գլուխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել