Այսօր Տավուշում և Սյունիքում փակ էին միջպետական ճանապարհները։ Ինքս ստիպված մի քանի ժամ անց եմ կացրել Դիլիջանում մինչ ճանապարհի բացվելը։ Հայաստանում մոտ 1000 համայնք կա, ու այդ համայնքների ղեկավարներին ընդդիմադիր բազմաթիվ մարդիկ, որոնք սահուն կերպով հեղափոխականի պատմուճան են հագել։ Դե պատկերացրեք՝ ամեն սոցիալական դժգոհության պատճառով բոլորը որոշեն միջպետական ճանապարհ փակել, հետո՞։ Այս խնդիրը պետք է ունենա արմատական լուծում, և սոցիալական ու քաղաքական շարժումները պետք է վերադառնան հրապարակներ։

Ժողովրդի իշխանությունը պետության համար առողջարար է այնքան ժամանակ, քանի դեռ ամբոխի իշխանության չի վերածվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել