Վարչապետի շնորհակալությունը` ուղղված Էդվարդ Նալբանդյանին` քաղաքավարության դրսևորում էր և հասկանալի էր: Եվ դրանում ոչ մի սխալ բան չկար:

Բայց անհասկանալի է այն ալիքը, որ բարձրացել է, և որով մարդիկ սկսել են ընդգծել, որ Ֆրանկոֆոնիան Նալբանդյանի տքնաջան աշխատանքի արդյունքում էր:

Այո´, Նալբանդյանն աշխատել է այդ ուղղությամբ և շատ է աշխատել: Բայց ինչու՞: Որովհետև գիտեր, որ իր ժամկետը նախարարի պաշտոնում ավարտվում է և ըստ իր մերձավորների` պլաններ ուներ` աշխատանքի անցնելու կա´մ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում, կա´մ էլ վերադառնալու իր նախկին աշխատանքին Փարիզում, որտեղ, ըստ որոշ դիվանագետների վկայությունների` նրա նախարարության ողջ ընթացքում առանձին` դեսպանի սենյակ էր պահվում կողպված և անձեռնմխելի:

Նախքան սիրով և հանդուրժողականությամբ լցվելը առ մեղմ ասած` կասկածելի ժառանգություն թողած նախարարը, չէր խանգարի նայել մոտիվներին և հասկանալ դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել