Զուտ մասնագիտական հարցադրում (խնդրում եմ քաղաքական ենթատեքստ չփնտրել և չշեղվել հարցադրման էությունից)․․․

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Այս իմաստով ուղղակի հետաքրքիր է, թե ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի կողմից Մարալիկի դեպքերին անձնական միջամտությունը ՀՀ Սահմանադրության կամ "Պետական վերահսկողական ծառայության մասին" ՀՀ օրենքի որ՞ դրույթներին է հիմնվում և, արդյոք, սա չի՞ ակնարկում ոչ բավարար վստահություն իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել