Բա չիմացաք․ «Ֆուլ հաուսի» փառահեղ ռեյթինգներից ոգևորված, սցենարական ու պրոդյուսերական խումբը որոշեց ամիսներ անց մեր դատին հանձնել «Ֆուլ հաուս 2»-ը։ Մի կողմ դնենք, որ մենակ մեր մոտ կարա լինի, որ «Ֆուլ հաուս 7»-ից հետո միանգամից լույս է տեսնում աննախադեպ նոր «Ֆուլ հաուս 2» (այսինքն՝ 7-ից հետո գալիսա 2-ը, նոր՝ 8-ը), ու անցնենք բուն թեմային։

Ժողովուրդ ջան, սա պռավալա, տղայավարի կլիներ, որ ոնց կար, տենց ավարտեին այդ սիթքոմն ու գոնե ուրիշ անունով սիթքոմ նկարեին։ Այս նոր եթերաշրջանում ամեն ինչ նույննա, ամեն ինչ հոգնեցուցիչ է, նույնիսկ հին դերասանների համար նոր իզյումինկա չեն մտածել, էն հին բաները, որը ժամանակին խնդալու էին, հիմա անիմաստ նորից ներկայացնում են մեր դատին։

Երկրորդ՝ այնպիսի տպավորություն է, որ էս նոր դերասանների ներկայությունը մենակ նրա համար է, որ հովանավորներին գովազդեն։

Ամեն ինչ շատ վատա, ոչ խնդալու, անհետաքրքիր ու ոչ մի նորմալ փոփոխություն, ու մենք ոչ թե նայում ենք «Ֆուլ հաուս» սիթքոմ, այլ մարդկանց մի խմբի բիզնես պրոյեկտին ենք աջակցում։

Վստահեցնում եմ, որ սենց գնա, մենք նոր «Ֆուլ հաուսի» երկրորդ եթերաշրջան չենք ունենա, քանի որ ռեյթինգներն աննկարագրելի շատ կընկնեն։

Էսքանը։ Այ դրա համար եմ ասում՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել