Vnews.am-ը գրում է.

«Մեր հարաբերություններն ավելին էին, քան ընկերությունը, բայց սիրուց էլ մի փոքր պակաս էին», – ասում է Ազնավուրը՝ հիշելով անկրկնելի Էդիթին: Պիաֆի դերը Ազնավուրի կյանքում շատ մեծ էր ու կարևոր հատկապես երգիչ դառնալու ճանապարհին:

Ամեն բան սկսվեց վալսից

«Մեր պատմությունը սկսվեց 1946-ին մի վալսից: Մենք այն թարս ուղղությամբ էինք պարում: Դրանից հետո էլ իրար բաց չթողեցինք: Մեր սերն արտահայտվում էր մեր ընկերության մեջ», – հիշում է Ազնավուրը հետո:

Շառլը ընկերոջ՝ Պիեռ Ռոշի հետ երգում էր մի փոքրիկ ռեստորանում, Պիաֆը ընթրում էր ընկերների հետ: Մի քանի երգ լսելուց հետո երգչուհին իր մոտ է կանչում Ազնավուրին.

Էդիթ  Ի՞նչ ես անում այս գիշեր:

Շառլ  Գնում եմ կնոջս մոտ:

Էդիթ  Հերթական ամուսնացած սրիկան… Լավ, ինչ արած… Գնանք պարելու:

Երիտասարդ տղայի համար վիրավորական էր, որ կինն է իրեն պարելու հրավիրում, այն էլ նման տոնով: Նա Էդիթին հեռու է հրում, երգչուհու ընկերները քար են կտրում զարմանքից, Շառլը մի քանի քայլ ետ է գնում, և կամաց սուլում է: Հենց այդպես պիտի իրեն հարգող փարիզցին կնոջը պարելու հրավիրեր: Իհարկե:

Էդիթ  Հմ… Դու փաստորեն հպարտ տղա ես…

Նրանք պարեցին: Վալս, հակառակ ուղղությամբ՝ դեպի ձախ պտտվելով:

Էդիթ  Հրեա՞ ես:

Շառլ  Չէ, հայ:

Էդիթ  Հա՞յ, էդ ո՞րն է:

Շառլ  Երկար պատմություն է:

Էդիթ  Ա, լավ, եթե երկար է, պետք չի պատմել:

Ահա այս կարճ զրույցով ու դրան հետևած վալսով սկսվեց ճանաչված երգչուհու և մեծ քթով, կարճահասակ ու ոչ մի առանձնահատուկ հաջողություններ չունեցող հայազգի երգչի ընկերություն-սերը:

Էդիթը Շառլին ու Պիեռին իր հետ Նյու Յորք հրավիրեց:

Էդիթ  Եթե ուզում եք հետս գաք, փող գտեք, եկեք:

Նյու Յորք, Նյու Յոոորք

Տղաները ամեն բան վաճառեցին ու Ամերիկայի տոմսեր գնեցին, իսկ երբ Նյու Յորքում պարզվեց, որ Պիաֆը չեղարկել է համերգները ու հերթական սիրեկանի հետ Ֆրանսիա մեկնել, Պիեռը քիչ էր մնում սպաներ Շառլին: Ազնավուրը զանգում է Պիաֆին կատաղած, նա էլ թե՝

Էդիթ  Դե դուք էլ Կանադա գնացեք, էնտեղ ֆրանսիական երգեր սիրում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել