Բրեժնևի չափ երկար ու բովանդակալից ճառեր աշխարհում դեռ ոչ մեկը չի արտասանել։ 
Ֆիդել Կաստրոյի բոցավառ հռետորաբանությամբ ճառեր ևս դեռևս ոչ մեկին չի հաջողվել արտասանել։ 
Այս մարդիկ իրոք բացառիկ երևույթներ են եղել իրենց ճառաբանության մեջ։

Ցավոք սրտի, Բրեժնևի երկիրը քար ու քանդ եղավ, իսկ Ֆիդել Կաստրոյի ժողովրդին էլ համառորեն չի հաջողվում կուշտ փորով հաց ուտել։

Նիկոլ ջան, արի կլինի քարը փեշիցդ թափիր, ճառ ասելուց վազն արի ու անցիր զանգ կախելուն։ Ժողովրդին քո զանգ կախելն է պետք, այլ ոչ թե ճառ ասելը։ Ճառերից կուշտ կշտացած ենք։ Զանգ կախելու կարոտն ենք։

Չնեղանաս, իհարկե, որ այսպես բացահայտ ասեցի մտքինս։ Ես նման ձևով միայն իմ շատ մոտիկ մարդկանց եմ զգուշացնում։ Քո ու մեր օգուտի համար եմ ասում։ Այլ աստառ չփնտրես ասածիս մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել