Պետական, քաղաքական գործիչը, եթե վերածվում է ամբոխահաճո կառավարողի, սկսում իր քայլերը, արարքները, գործողությունները բացառապես հարմարեցնել զգացմունքային, կռապաշտ և պատժի, նսեմացման տեսարաններից ոգևորված որոշակի զանգվածի հետ, ապա նա նմանվում է այն կնամոլին, որն ամեն ինչ անում է իր սիրած էակի հաճույքները, ցանկությունները կատարելու, բավարարելու համար, նույնիսկ ամենատարօրինակ, քմահաճ, հաճախ նաև անտրամաբանական, խելամտությունից դուրս ցանկությունները… Նա դառնում է հաճոյակատար, կախված և պարտավորված։ Եվ այդ վերաբերմունքը նաև փոխադարձ է՝ ելնելով շահերից ու նպատակներից։

Հիմա մեր այս կառավարությունն է, որ գերի է ընկել իր իսկ անմտածված, անկշռադատված, հաճախ անհիմն, չհաշվարկված խոստումներին, խոսքերին, գործողություններին…

Մինչդեռ պետական գործիչը պետք է որևէ բանն անելուց, ասելուց, խոստանալուց, այն հանրությանը ներկայացնելուց առաջ խորը մտածի, քննարկի, վերլուծի, տիրապետի խնդրին և նոր կարծիք հայտնի, այն ներկայացնի հասարակության դատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել