Էս ի՞նչ էր: 
«Մեր դեմ խաղ չկա». Վանո Սիրադեղյան
«Ո՞վ է այն տղամարդը». Ռոբերտ Քոչարյան
«Ինչքան ուզենք, այնքան կխփենք». Սերժ Սարգսյան
«Մեր դեմ խաղ չկա». Հայկ Մարության...

Կամ ի՞նչ է նշանակում՝ «պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք սպիտակներն ենք, իսկ ովքեր մեր դեմ են, սեւ են» (հիշելով եմ վերաշարադրում, քանի որ բոլոր տեղերից տեսանյութը ջնջել են): Կամ որ «մեր թիմում հավաքված են բոլոր այն ուժերը, որոնք վերջին 20 տարում պայքարել են ռեժիմի դեմ»: Սա արդեն ժպտալու էլ չէ: Սա պարզ մեծամտության, չհիմնավորված ինքնագոհության եւ պարզ ստի համադրություն է: Կարծում եմ՝ Նոր Հայաստանի մայրաքաղաքը ղեկավարել հավակնող Հայկ Մարությանը ոչ թե պետք է համացանցից մաքրի իր հայտարարությունների հետքերը, այլ պետք է ներողություն խնդրի հանուն Նոր Հայաստանի տարիներ շարունակ պայքարած, բանտերով, կալանավայրերով, հետապնդումների միջով անցած այն բոլոր քաղաքացիներից եւ քաղաքական գործիչներից, որոնց 1 տոկոսն էլ ընդգրկված չէ մեր մրցակից ՔՊ-ի/«Իմ քայլի» հարգելի թիմում եւ որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրել այդ պայքարին՝ ի տարբերություն իրեն՝ նման պարծենկոտ հայտարարություններ անող թեկնածուի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել