Մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Գրում են, որ «ակցիայի» կազմակերպիչներից մեկին` Ջամալ Ահմադովին, տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին` Թարթառի բաժին։ Գրում են նաև, որ «ակցիայի» մասնակիցները չեն կարողանում 4-րդ կիլոմետրից շարժվել դեպի Բաշ Ղարվանդ, քանի որ 4-րդ կիլոմետրում ոստիկանական ուժեր են կուտակվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել