ՄԻՆՍԿ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին հեռու պահել Դեն Բիլզերյանին շփման գծից։ Բանն այն է, որ պոկերի վարպետ, միլիոնատեր, փլեյբոյ և զենքի մեծ սիրահար Բիլզերյանը երեկ հաշվառման է կանգնել ՀՀ Զինված ուժերում։ Համանախագահների կարծիքով զորակոչիկ Բիլզերյանը կարող է կտրուկ փոփոխել ուժերի հավասարակշռությունը։ Բիլզերյանը, ով միշտ ճանապարհորդում է հսկայական զինանոցով և առնվազն 10-12 պոռնոաստղերի ուղեկցությամբ, կարող է հոգեբանական բարդույթներ ստեղծել ադրբեջանցի զինվորների մոտ։

Բիլզերյանն առաջին անգամ կհամտեսի «տուշոնկա»

Image result

Բիլզերյանը հաշվառման է կանգնել Արաբկիրի զինկոմիսարիատում։ Բայց նախքան դա շորտերով ներկայցած Բիլզերյանին զինկոմը տուն է ուղարկել՝ փոխվելու ու սափրվելու։ Բուժհանձնաժողովը ծառայությանը խոչընդոտող ոչ մի հիվանդություն չի հայտնաբերել. «Ասեցինք՝ կուզե՞ս՝ մի թեթև հարթաթաթություն գրենք, կտրուկ մերժեց»,- նշում է զննություն իրականացրած բժիշկներից մեկը։

Բիլզերյանի առաջին լուսանկարը տղամարդու հետ

Image may contain: 2 people, beard

Ինքը Բիլզերյանը դեռ չի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչին, բայց արդեն գտնվում է Արցախի տարածքում, ինչի մասին վկայում են թե՛ Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հետ սելֆիները, թե՛ #ZhngyalovDan հեշթեգի տարածումը ինստագրամում։

Դեռևս պարզ չեն Բիլզերյանի բանակի քեֆի վայրն ու օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել