Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1,2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը:

Ճիշտ է, թե սխալ՝ իմ որոշելիքը չէ։ Ազգընտիրներն ու ազգի հույսն ու հավատը ներկայացնողները կքննարկեն ու կորոշեն։

Սակայն ինձ համար առնվազն տարօրինակ ու զարմանալի է, որ նրանք նույն ոգևորությամբ, մտահոգությամբ ու սրտացավությամբ չեն ներկայացրել ՊՊԾ գնդի վրա ծռվածների հարձակման հետևանքով զոհվածների, վիրավորների և պատանդների վնասների հատուցման հարցը: Թե՞ ոստիկանների արյունը կարմիր չէ, նրանք ՀՀ քաղաքացի չեն։ Թե՞ ուղղակի նրանց պաշտպանելն ամբոխահաճո և պահանջված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել