Vnews.am-ը գրում է.

1. Դեն Բիլզերյանը հայտնի է, որպես ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող և «ինստագրամի արքա»:

2. Բիլզերյանը 38 տարեկան է, ծնվել է դեկտեմբերի 7-ին Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում: Դենի հայրը ամերիկահայ հայտնի թրեյդեր Փոլ Բիլզերյանն է, որը պատերազմել է Վիետնամում, հիմնադրել նաև ռոբոտատեխնիկայի ըներություն: Իսկ Դենի եղբայրը՝ Ադամ Բիլզերյանը, նույնպես պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է:

3. Բիլզերյանը պոկերում հաջողության է հասել 2009 թվականին World Series of Poker-ի ժամանակ: Դենը խաղացել է նաև հեռուստատեսային շոուի 6 էպիզոդներում, որը նվիրված էին World Series of Poker-ի առաջնությանը:

4. Ամերիկահայ աստղը համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկն է:

5. 2010 թվականին Bluff ամսագրի կողմից թվիթերում Բիլզերյանը հռչակվել է ամենածիծաղելի խաղացողներից մեկը:

6. Բիլզերյանը նաև կինոդերասան է:  2013 թվականին ինստագրամի աստղը մասնակցել է «Օլիմպոսի անկումը» ֆիլմի նկարահանումներին: Նկարահանվել նաև «Վերապրող»-ը, «Այլ կին» և «Մեծն հավասարեցնող»-ը ֆիլմերում:

7. Այո, Բիլզերյանը համարվում է «ինստագրամի արքա»: Պրոֆեսիոնալ պոկեր խաղացողն ինստագրամում ակտիվորեն ցուցադրում է իր շքեղ կյանքը, մշտապես հրրապարակում կիսամերկ աղջիկների հետ զվարճանքներից լուսանկարներ, նաև ցուցադրում իր զենքերի հավաքածուն, որը ժառանգություն է մնացել Փոլ Բիլզերյանից:

8. Բիլզերյանին պոկեր սովորեցրել է իր եղբայրը: Դենի խոսքով ինքը երբեք պոկեր չի խաղում պրոֆեսիոնալների հետ, Պոկերի Բիլ Գեյթսը, ինչպես ինքն է կոչում իրեն, պոկեր խաղում է միայն Ուոլ Սթրիթի գործարարների ու շեյխերի հետ:

9. Հարցազրույցներից մեկում Բիլզերյանը նշել է, որ իր կարողությունը 100 000 000 դոլար է:

10. Դեն Բիլզերյանին ինստագրամում հետևում է ավելի քան 23 միլիոն մարդ: 38 ամյա էպատաժներ սիրող աստղը ունեցել 3 սրտի նոպա: Բիլզերյանը չի թաքցնում, որ սիրում է օգտվել տարատեսակ թմրանյութերից, հաճույքով մասնակցում է սեքս մարաթոնների, իսկ որ ամենահետաքրքրականն է, հարդքորի սիրահարի ամենասիրելի կենդանին փափկամազիկ կատուներն են, որոնք նույնպես ակտիվ սոցիալական կյանք են վարումինստագրամում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել