Հիմա եկեք մի պահ սթափ դատենք։ Քաղաքականության մեջ գտնվող մարդիկ պետք է որ անհամբեր սպասեին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքին։

Այդ խոսքն էական մեխեր կարող էր պարունակել, ընդ որում՝ ասուլիսը բաց էր, այսինքն՝ բոլորն էլ կարող էին իրենց հուզող հարցերն ուղղել։

Պետության կայացման համար պետք է բոլոր կողմերի խոսքն էլ լսել, հետո անել եզրակացություններ։ Հիմա, որ Քոչարյան Ռոբերտը փակ ասուլիս անի կամ հարցազրույց տա ու խոսի առանց իրեն ուղղված հարցերի, ի՞նչ եք ասելու կամ անելու։

Ի վերջո, եթե Քոչարյան Ռոբերտը մեղադրյալ է, ու հասարակությունը պնդում է, որ դատարաններն անկախ են, դատարանը կայացրել է որոշում, ընդ որում՝ դեռ կա վճռաբեկ դատարան, ինչո՞ւ ենք փորձում հարցերը լուծել հրապարակում, այլ ոչ ինստիտուցիոնալ։

Այս կերպ մենք շարունակում ենք բացառել պետության ու ինստիտուտների գոյությունն առհասարակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել