Շատ մտահոգիչ բաներ են կատարվում Կապանում։ Մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր իր մոտ է կանչել Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանին ու պահանջել, որ նա աշխատանքից ազատման դիմում գրի։ Սա շատ ցավալի հանգամանք է ինձ համար, քանի որ մեր թիմի և իհարկե առաջին հերթին հենց պարոն Մելքոնյանի ծանր ու տևական ջանքերի շնորհիվ էր, որ խայտառակ վիճակում գտնվող բժշկական կենտրոնը, ուր միայն անճարությունից էին այցելում կապանցիները, դարձավ երկրում ամենալավ պետական բժշկական հաստատություններից մեկը բոլոր օբյեկտիվ ցուցանիշներով։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ մարզպետը հերքում է, որ նման պահանջ է ներկայացրել, բայց չգիտես ինչու անձամբ չի ասում, որ նման բան չկա, այլ կարծես պախկվելով լրագրողներից ինչ-որ բաներ է ասում տեղակալի միջոցով։

Դե պատկերացրեք, մարդը աշխատում է իր համար 1,5 տարի, մեկ էլ մի օր հայտարարում է, ոի իր առջև աշխատանքից ազատման պահանջ են դրել։ Ի՞նչ է, հորինում է՞՞ ))))) Բա եթե հորինում է, լրագրողների հետ միասին մի հատ կանչեք, ասեք տղա ջան, քեզ ի՞նչ եղավ, ո՞վ է քեզ նման բան ասել, արի հասկանանք։ Իսկ ի՞նչ պիտի անի մարդ, ով ստում է, դե իհարկե պիտի հրաժարվի հանդիպել լրագրողների հետ ու միջնորդված հաղորդագրություն տա, թե իբր նման բան չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել