Էս միջադեպի մասին չեմ կարող չգրել։ Երեկ Արցախից տուն գալիս գրունտային ճանապարհին մեքենայիս անիվը տրաքեց։ Դե իջա, ամբարձիչով բարձրացրեցի, պահեստային անվադողը հանեցի, որ տեղադրեմ, պարզվեց՝ այդ անվահեծի վրա հեղույսները չեն համընկնում։ Շիվարած մնացի, չգիտեի ինչ անել։ Ուրեմն՝ մոտակա գյուղ գնացող հատուկենտ հանդիպող մեքենաները բոլորը կանգնեցին և օգնություն առաջարկեցին, ասացի՝ ինչ խնդիր է, սկսեցին փորձել օգնել, հերթով զանգահարում են իրենց ծանոթներին՝ ճշտելու ում մոտ կլինի։ Ուժեղ անձրև սկսվեց, մինչև գուլպաներս թրջվել եմ, մոտս կանգնած երկու մեքենայի վարորդները, որոնք ապրում էին մոտակա գյուղում, (մի 35 կմ հեռու) ինձ չլքեցին։ Վերջը չճարեցին գյուղում այդ հեղույսներից, առաջարկեցին՝ մոտինս վերցնեն, տանեն՝ կտրեն-եռակցեն, բերեն։ Ստիպված տվեցի։ Մեկը գնաց, մյուսը մնաց կողքս, մինչև նա վերադառնա։ Քիչ անց մի մեքենա հայտնվեց, կանգնեց իր մեքենայի ամեն անիվից մեկ-մեկ հատ հանեց, տվեց, ամրացրի, միմյանց ուղեկցելով հասանք մոտակա քաղաքը, որտեղ նոր անիվ գնեցի ու հեղույսներ։ Մինչև տուն հասնելս անընդհատ զանգում, հարցնում էին՝ ուր հասա։ Հիմա հարց՝ էդ ո՞նց է լինում՝ ուր գնում եմ, ինչ իրավիճակում հայտնվում եմ, ինձ ընդառաջում, օգնում են, անշահախնդիր, առանց ճանաչելու, ԼԳԲՏ-ներին, իրենց լեզվով ասած, այդ բիրտ գյուղացիները ծեծում են։ Հա, լավ ինչո՞ւ։ 

Հա, բայց Շուռնուխի դեպքում մի ուրիշ հետաքրքիր պահ կար՝ չնկատեցիք․ ԼԳԲՏ արական սեռի ներկայացուցիչներին ծեծել են կանայք ու չորրորդ դասարանի երեխաները։ Հասկանում եք, չէ՞, ոնց է իրենց քարոզին համահունչ։ Գենդերային հավասարություն էիք գոռում, ըհը, էս էլ ձեզ գենդերային հավասարություն, կանայք են ձեզ քոթակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել