Լավրովի հայտարարությունը կարդացի, այսպես ասեմ՝ արհամարելը վտանգավոր է, պանիկան՝ անտեղին։ Ինձ մոտ տպավորություն է, որ հայկական կողմը ձգտում է ներքին հարցերում լիակատար անկախության ու դա անում է շատ կտրուկ, պատկերավոր ասած՝ Բելոռուսի նման։ Կգնա՞ Ռուսաստանը կտրուկ քայլերի, կարծում եմ այո, բայց ոչ շատ արագ։ Նրանք կարող են նեղել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, բարձրացնել գազի գինը, Արցախի հարցը տաքացնել, բայց նժարի վրա դրված է տարածաշրջանում ամենալուրջ դաշնակցին կորցնելու վտանգը ու դա նրանք լավ են հասկանում։ Չմոռանանք նաև, որ ինչքան Ռուսաստանից փող է մտնում, միքանի անգամ դրանից շատ դուրս է գալիս ի դեմս բանկերի, բջջային օպերատորների, գազպրոմի և հանքարդյունաբերական ընկերությունների։ Ինձ մոտ մտավախություն կա, որ ռուսները կսկսեն իրենց ավանդական ձևերով աշխատել ու ժամանակի ընթացքում փորձել թուլացնելն մեր իշխանություններին։ Աստված տա ամեն բան մեր սրտով լինի, վերջապես աշխարհի գերտերություններից մեկի հետ գործ ունենք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել