Սասնա Ծռեր խմբավորումն ու Հիմնադիր խորհրդարանը օրերս հայտարարեցին կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։  Զուգահեռ համացանցում հայտնվեց փաստաթուղթ, որը որոշ օգտատերերի պնդմամբ կարող է պարունակել հենց այդ կուսակցության կանոնադրության առաջին կետերը՝

  1. Կուսակցությունը ամենից վեր դասում է մարդու իրավունքները։ Մարդու իրավունքների խախտում նկատելու դեպքում կուսակցությունը ոչ մի բանի առջև չի կանգնի, այդ իրավունքները վերականգնելու համար։
  2. Մարդու բնական իրավունքներից կուսակցությունը հատկապես առանձնացնում է կյանքի իրավունքը։ Երկրորդ տեղում ազատ տեղաշարժի իրավունքն է։
  3. Կուսակցությունը կարևորում է ահաբեկչության դեմ պայքարը։ Հայաստանը կարող է և պետք է դառնա հակաահաբեկչական պայքարի առաջամարտիկ և ահաբեկիչների հանդեպ անհանդուրժողականության կղզյակ։
  4. Կուսակցությունը բարձր է գնահատում ժողովրդավարական արժեքները։ Խորհրդարանը պետք է կազմվի բացառապես քաղաքացիների ազատ քվեի միջոցով։
  5. Ընտրությունների արդյունքների հատ համաձայն չլինելու պարագայում կուսակցությունը չի բացառում զինված ապստամբությամբ արդարությունը վերականգնելու քայլերին դիմելը։
  6. Զինված ապստամբության կարելի է դիմել միայն այլ ելք չտեսնելու պարագայում։ Այլ ելք չտեսնելու իրավունքը վերապահվում է վերընշված կուսակցությանը։
  7. Կուսակցությունը կարևորում է անկախ դատարանների դերը երկրում։ Նախքան արդար դատարանների ներդրումը կարելի է առաջնորդվել «սև ցուցակներով»։
  8. Հայաստանում պետք է սահմանափակվի և խստորեն վերահսկվի զենքի շրջանառությունը։
  9. Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ։ Առանց որևէ բացառության։
  10. Բացառություն կարող են կազմել միայն կուսակցության ներկայացրած «սպիտակ ցուցակները»։

Ապագա կուսակցության վարչությունը չի հաստատել փաստաթղթի իսկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել