Մասիվի հիվանդանոցի դիմացի փողոցում հետիոտնի անցումներն այլևս չեն երևում, փորձանքի բուն է, էլ չեմ ասում փողոցների գծանշումների մասին, որ գրեթե մաքրված են։ Անվտանգության խնդիր է, զարմանում եմ։ Օրինակ՝ ամեն օր պիկ ժամերին ՃՈ-ն ծառայություն է տանում Սախարովի հրապարակում, ու չեն տեսնում, որ վատ գծանշումների պատճառով չես հասկանում, թե որ կողմից եկողին պետք է զիջել, մի քիչ երևում են թե՛ հին, թե՛ համեմատաբար նոր գծված ու վատ երևացող զիջելու փոքրիկ եռանկյունիները, որոնք իրար հակասում են, քանզի հրապարակների երթևեկություն է փոխվել։ Տղեք, դուք գոնե չե՞ք տեսնում, որ խնդիր կա, չե՞ք զեկուցում վերադասին։ Էս հարցը պետք է լուծել ու ամենաարագը դպրոցների, հիվանդանոցների հարող հատվածներում գոնե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել