1976թ. հունիսի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, որոնք ներկայացնում էին «Հեղափոխական բջիջներ» և «Պաղեստինի ազատագրության ազգային ճակատ» ահաբեկչական խմբավորումները, պատանդ են վերցնում Թել-Ավիվից դեպի Աթենք այնուհետև Փարիզ թռչող ինքնաթիռը: Ինքնաթիռը Փարիզի փոխարեն հայտնվում է լիբիական Բենգազիում: Ահաբեկիչներին 7-ժամով իր պետության տարածքն էր տրամադրել Քադաֆին: Հետագայում պարզ դարձավ որ ահաբեկիչները պահանջում էին հրեական բանտերում գտնվող պաղեստինցի ահաբեկիչների ազատ արձակումը: Բնականաբար ահաբեկիչների ձեռքում գտնվող ինքնաթիռը պետք է հայտնվեր այնպիսի երկրում, որի ղեկավարությունը գրկաբաց կընդուներ նրանց: Այդ երկիրը Ուգանդան էր, որի ղեկավար բռնապետ և մարդակեր (Երբեմն սառնարանում պահված սպանված քաղաքական հակառակորդների միսն էր համտես անում) Իդի Ամինն էր, ով պարզապես ատում էր հրեաներին և լուրջ խնդիրներ ուներ Իսրայելի հետ: Երբ ինքնաթիռը հայտնվեց մայրաքաղաք Կամպալայի Էնտեբե օդանավակայանում և պարզ դարձան ահաբեկիչների պահանջները` հրեաները երկու տարբերակ ունեին, կամ կատարել պահանջները կամ գրոհով ազատել պատանդներին: Վերջիվերջո վարչապետ Ռաբինը գեներալ Դոն Շամրոնի, ՊՆ Շիմոն Պերեսի և զինված ուժերի հրամանատար Բենյամին Պելեդի հետ երկարատև խորհրդակցություններից հետո որոշում է գործողություն իրականացնել: Գործողության ճանապարհային քարտեզի համաձայն երկու ինքնաթիռ կոմերցիոն թռիչքով թռչելու էին դեպի Քենիա, որը միակ երկիրն էր այդ շրջանում, որը Իսրայելի հետ խնդիր չուներ: Այնուհետև Նայրոբիից Հերկուլես տիպի ինքնաթիռներ էին բարձրանալու, որոնցում լինելու էին, ոչ միայն հատուկ ծառայության և այլ ուժերի մարտիկները այլև մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Գործողությունը սկսվեց հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը: Ինքնաթիռները թռչում էին Կարմիր ծովի վրայով աննշան բարձրության վրա, որպեսզի չֆիքսվեն ոչ մեկի կողմից: Հետագայում Նայրոբիից դեպի Կամպալա թռիչքի ընթացքում նրանցից շատ ավելի բարձր զուգահեռ թռչում էին իսրայելական կործանիչներ, որոնք զիված էին այնպիսի սարքերով որոնց միջոցով հնարավոր էր լինում խոտան առաջացնել հակառակորդի ռադարներում: Հրեաները նաև Մերսեդես մակնիշի մեքենա էին տեղափոխում ինքնաթիռով: Այն պարզ պատճառով որ Իդի Ամինը հենց մերսեդես մակնիշի մեքենայով էր գալիս օդանավակայան և այցելում պատանդներին: Խնդիրն այն էր, որ նրանք չպետք է կասկածներ հարուցեին ուգանդացի զինվորների մոտ որոնք պահպանում էին պատանդների պահման վայրի մուտքը: Երբ առաջին Հերկուլեսը վայրէջք կատարեց օդանավականում, անմիջապես մի խումբ հրեաներ, որոնք դիմահարդարման միջոցով ուգանդացու տեսք էին ստացել Մերսեդեսով ուղևորվեցին ուղևորվեցին պահակակետերի մոտ: Զինվորները պատիվ տալուց հետո անմիջապես ոչնչացվեցին Մերսեդեսում գտնվողների կողմից: Հետագայում արդեն ինքնաթիռներից դուրս եկան հատուկ ջոկատայինները և մոտ 1 ժամվա գործողությունից հետո ազատեցին պատանդների զգալի մասին: 106 պատանդից զոհվեցին ընդամենը 4-ը, որից 3-ը սպանվեցին կրակահերթերի ընթացքում, իսկ մեկը որը ավելի վաղ հայտնվել էր հիվանդանոցում գործողությունից հետո անձամբ սպանվեց Իդի Ամինի կողմից: Հատուկ ջոկատայինների շարքերում գրանցվեց ընդամենը 1 զոհ` հատուկ ջոկատի հրամանատար վարչապետ Նեթանյահուի ավագ եղբայր Յոնաթան Նեթանյահուն: Պատմության մեջ այս իրադարձությունը մտավ «Գործողություն Էնտեբե» անվանմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել