Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից 2016-ին «ազատագրված» Ջոջուղ Մարջանլի գյուղն իր նորակառույց մզկիթով՝ մեր մարտական հենակետերից մեկից։
Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական մեդիա ռեսուրսների կողմից այս գյուղը շատ էր գովազդվում.. 
Ամենատարբեր մակարդակի այցեր (այդ թվում՝ նաև Իլհամ Ալիևի), 100-ից ավելի նորակառույց տներ, միլիոնավոր դոլարների ծախսեր և այլն։ Սրանով փորձում էին սեփական հանրության մոտ բարձրացնել Ալիևի և իրենց բանակի համբավը։
Չնայած նրան, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո Ալիևի մեդիա ռեսուրսները Ջոջուղ Մարջանլի գյուղը ներկայացնում էին որպես առաջնագծին մոտ գտնվող ամենաանվտանգ ադրբեջանական բնակավայրից մեկը, միևնույն է, այս գյուղում թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ։
Ի դեպ՝ գյուղի նորակառույցներում մինչ օրս մարդ չի բնակվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել