Ալվինյա Բեռնադեզը և Մաուլի Կաբաբաոն Ֆիլիպիններից են։ Նրանք 10 տարի առաջ դիմեցին դիմահարդարի՝ արտաքին տեսքը գեղեցկացնելու համար։ Սակայն աղջիկները ցանկանում էին գումար խնայել և հավատացին մի կնոջ, ով խոստացավ էժան տարբերակով նրանց գեղեցկացնել։ Նա աղջիկների մաշկի տակ վազելին ներարկեց, և այդ պահից նրանց կյանքը վերածվեց դժոխքի։

Վազելինի ազդեցությունը հանգեցրեց այտուցվածության, ցավի ու բորբոքվածության։ Այդ ամենը տևեց երեք ամիս, և բժիշկները ոչնչով չէին կարողանում օգնել։ Աղջիկներին մի քանի վիրահատություն պահաջվեց, սակայն նրանց արտաքին տեսքն այդպես էլ հետ չեկավ։ Նրանք հիմա հազվադեպ են տանից դուրս գալիս և չափազանց զղջում են երբևէ կայացրած որոշման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել