Վերջին անգամ ուզում եմ անդրադառնալ երեկվա համերգին ու այսքանով փակել թեման։ Հարգելի կազմակերպիչներ, փաստորեն, դուք պատճառաբանում եք, թե իբր ես համերգից ուշացել եմ։ Ուրեմն՝ ասեմ, որ նախ՝ համերգը դեռ չէր ավարտվել, երկրորդ՝ ետնաբեմում երկար ժամանակ սպասելուց հետո այդպես էլ կազմակերպիչներից որևէ մեկն ինձ չմոտեցավ ու չդիմավորեց կամ գոնե զգուշացներ, որ ինձ ծրագրից հանել են, և երրորդ՝ ենթադրենք՝ ես ուշացել էի, բայց չէ՞ որ, բացի ինձնից, կային էլի արտիստներ, որոնք ավելի շուտ էին եկել, բայց նրանք նույնպես հանվեցին ծրագրից...

Բան չունեմ ասելու, իրավունքը ձերն է՝ ում հրավիրեք, ում՝ չէ, ուղղակի սիրուն չէ արտիստին հրավիրել, մարդը ամբողջ օրը պատրաստվի, գա, հասնի, ժամերով սպասի, որ պիտի բարձրանա բեմ, ու առանց որևէ պատասխանի համերգն ավարտեն, ու թողնի, հեռանա... Ասեք, որ իրոք վիրավորական է... Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես երբեք հանդիսատեսի կողմից սիրո պակաս չեմ զգացել, ու էնպես չի, որ, կներեք արտահայտությանս համար, յալվար էի, որ երգեի, ուղղակի խոսքը կոնկրետ երևույթի մասին է... ԱՅՍՔԱՆԸ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել