Երբ ասում եք՝ կին նախարարներ չկան, լավ կլինի մի քանի հատ լինեն և այլն, չե՞ք զգում մոտեցման վուլգարությունը: Ստացվում է կինն առարկա է, որը հատով ենք հաշվում: Կլինի մի քանի կին նախարար, ու մենք գոհ կլինենք, կանանց հարցը կլուծվի: Քանակով, հատով: 

Սովետում էդ քվոտաներից կար: Ասենք՝ պիտի լինեին կթվորուհի պատգամավորներ և այլն: Չգիտեմ՝ որքանով էր էդ մեթոդով կանանց դերն իրոք բարձրանում: ՀՀԿ-ի կառավարության մեջ էլ կանայք կային: Համարում էիք, որ լուծվա՞ծ է հարցը: 

Ի՞նչ է նշանակում ընդհանրապես կին նախարար, երբ շեշտը կնոջ վրա է: Նշանակում է՝ մարդու մեջ սեռն եք շեշտում, այլ ոչ թե մարդ լինելը: Կինը, սիրելիներս, մարդ է: Տղամարդ-կին հարաբերություններում կան սեռեր: Իսկ դրանից դուրս ու մանավանդ գործում կան մարդիկ, այլ ոչ թե սեռեր:

Հայաստանում լինելու են և՛ կին նախարարներ, և՛ կին վարչապետներ: Բայց ոչ թե որովոհետև կին են, այլ որովհետև համապատասխան որակներ կրող մարդիկ են: 

Հ.Գ. Ես քաղաքական հարցերով մի քանի հոգի ունեմ, ում հետ գրեթե միշտ խորհդակցում եմ, ում կարծիքը լսում եմ, հաշվի եմ առնում, ու սեփական դիրքորոշումներս ճշտում: Գրեթե բոլորը երիտասարդ կանայք են: Հատուկ չեմ արել, էդպես ստացվել է բնականից: Չեմ նայել՝ կին են, թե տղամարդ: Նայել եմ՝ խելքին մոտ են ասածները, թե չէ: Կանայք ունեն վերլուծական ուղեղ ու շատ ուշադիր են: Տղերքը շատ են տարված իրանք իրանց անձով ու կարծեցյալ կամ իրական գիտելիքներով: 

Դադարեք պահանջել կին նախարարներ որպես գլխաքանակի հարց ու կունենաք այն, ինչ պահանջում եք՝ առանց ֆորմալ պահանջը դնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել