<<Միսս Հայաստան>> մրցույթը վարկանիշային առումով ստվեր է նետում ընտրությունների ամեն թեմայի վրա: Եթե մինչ մրցույթը մարդիկ մտածում էին, թե ինչպես են նախշազարդելու քվեաթերթիկները, հիմա ողջ սրամտությունն ուղված է Youtube-ում մրցույթի վիդեոները մեկնաբանելուն: Բնականաբար սա էն բարձրաշխարհիկ մրցույթը չէ, բայց մասնակիցներին ` արդեն ծիծաղի առարկա դարձնելու մեջ հենց կազմակերպիչներն են մեղավոր: Ժյուրիի կազմում շաաաաատ սրամիտ հաղորդավարներ են նստած, որոնք ուղղակի իրենց պարտքն են համարում հեգնելը:
   Մրցույթն ունի որոշակի ֆորմատ. աղջիկ-մինչև 75 կգ-1.75 մ հասակով: Այդ աղջիկը մորուք կունենա, էպիլեպսիկ կլինի ` դա կազմակերպիչներին չի հետաքրքրում: Նրանք գտնում են, որ մրցույթին հայտ ներկայացնելու քաջությունն արդեն գեղեցիկ է...
  Facebook-ում քննարկվող հիմնական թեման ոմն Տիգրան Ասատրյանի երկրպագուհին է , որը կշռվել ու համոզվել էր , որ իր հասակը 1.75 մ է: Կարծիքներն ամենատարբերն էին.պատրիոտներն ասում թն, որ նա հողին հավասարեցրեց հայերի գեղեցկության մասին պատկերացումները, մարզերից Երևան <<եկածները>> իրենց արդեն Ֆորշի ու Ռուբեն Հախվերդյանի <<քիփը>> համարելով` ասում են, որ գյուղից եկածն << էս պիտի լինի>>: Մնացածը լուռ հիասթափվում են նրանից, որ Հայաստանում չկազմակերպեսցին էնպիսի շոու, որ քաղաքակիրթ մարդը գնա մասնակցի: Չնայած ես ինքս ինձ կհակասեմ, քանի որ անգամ էդ դեպքում պրոբլեմ ու խոսակցության թեմա կլինի. բակի բեսեդկայի ժողովուրդը հո չի՞ մեռել...Ծաղկում ու բուրում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել