Մի 2 օր առաջ լրատվական կայքերից մեկը գրել էր․ «Մեր հավաստի աղբյուրների տվյալներով՝ Մաշտոց-Թումանյան խաչմերուկի միջադեպի մասնակիցները ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցից են եղել»։ Այս նյութը տարածել էին մի շարք հայտնի լրագրողներ, թե բա՝ իմացեք։ Նույն օրը դա հերքվեց տարածքային կառույցի կողմից, սակայն որևէ մեկը լուրջ չվերաբերվեց այդ հերքմանը, թե բա` «հո չէին հաստատելու, հարյուր տոկոս իրանք էին»։ Այսօր արդեն հայտնի են միջադեպի որոշ մասնակիցներ, ու որևէ մեկն իրենցից կապ չունի ՀՀԿ-ի տարածքային կառույցի ու, առհասարակ, Սիսիան քաղաքի հետ, ավելին՝ Սյունիքի հետ կապ չունի )))։ Սա տարրական ապատեղեկատվություն է, ժողովրդի խոսքով ասած՝ սովորական մուտիտ։ Ունենալ այսպիսի լրատվական դաշտ, որտեղ ցանկացած մեկը կարող է 200$ ծախսելով կայք բացել ու ապատեղեկատվություն տարածել «Մեր հավաստի աղբյուրներ» հիմնավորմամբ, ուղղակի անթույլատրելի է։ Էս բարդակը որ վերջանա, այս հարցով նույնպես պետք է զբաղվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել