Պատմության մեջ այս օրը 1450թ. ապրիլի 15-ին 100-ամյա պատերազմի վերջնական փուլում տեղի ունեցավ Ֆորմինի ճակատամարտը: Ճակատամարտում ֆրանսիացիները փայլուն հաղթանակ տարան անգլիացիների նկատմամբ: Ֆրանսիական զորքերը կռվում էին Կարլ Բուրբոնի Գրաֆ Կլերմոնի և զորավար Արթուր Դե Ռիշմոնի գլխավորությամբ, իսկ անգլիական ուժերը գլխավորում էր Թոմաս Քերիելը: Անգլիացիները մարտի դաշտում թողեցին մի քանի հազար սպանված: Արդյունքում ֆրանսիացիները վերջնականապես կարողացան ազատագրել Նորմանդիան անգլիական տիրապետությունից: Ճակատամարտը հանգրվանային կետ էր 100-ամյա պատերազմի այդ փուլում:
Ընդհանրապես 100-ամյա պատերազմը միջնադարյան Եվրոպայի պատմության ամենահետաքրքիր և կարևորագույն փուլերից է: Այն մի քանի էտապներից է բաղկացած: Առաջինը դա Էդվարդյան պատերազմն է (1337-1360): Հետագայում դրան հաջորդեցին Կարոլինգյան (1369-1396թթ.), Լանքասթերյան (1415-1428թթ.) և Ավարտական փուլերը (1428-1453թթ.): 
Արդյունքում դեռևս 1333թ.անգլիացի թագավոր Էդվարդ 3-ի սկսած պատերազմը Ֆրանսիայի դաշնակից Շոտլանդիայի այնուհետև 1337թ. բուն Ֆրանսիայի հետ ավարտվեց 1453թ. Կաստիլյոնում անգլիացիների ջախջախիչ պարտությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել