Հերթական հակառուսական հիստերիան է սկսել ու մոլեգնել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի տեղաբաշխման վայրերում, ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ծառայության կազմակերպման կապակցությամբ:
Նախ ասեմ, որ դա ընդունված կարգ է, և այն իրականացվում է բոլոր ռազմաբազաների տեղաբաշխման վայրերում ԱՄՆ-ի և մյուս երկրների կողմից: Հետո միշտ էլ շահարկվում էր ռուսական զինծառայողների կողմից կատարված միջադեպերը, կռիվներն ու խախտումները: Հիմա այդ ամենը վերացնելու և սպաների, զինվորների կարգապահությունը, պատասխանատվությունը բարձրացնելու, միջադեպերին արագ արձագանքելու համար ռազմական ոստիկանության ծառայություն է կազմակերպվում, էլ ինչո՞ւ եք ձեզ ճղում ու պատեպատ տալիս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել